ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու շուրջ և առաջիկա 30 օրվա ընթացքում որոշում կկայացնի հայտնի հավելվածի ապագայի վերաբերյալ։ Գործարքի պայմանների համաձայն՝ TikTok-ի չինական սեփականատեր ByteDance ընկերությունը կպահպանի ընկերության իր մասնաբաժինը, սակայն տվյալների հավաքագրումն ու ծրագրային ապահովման թարմացումները կիրականացնի Oracle-ը:               
 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Րաֆֆին հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Րաֆֆին հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի
12.04.2013 | 20:40

Մի բան այլևս պարզ է. այն մրցակցությունը, որը կար «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համակիրների միջև, բայց ինչ-ինչ պատճառներով զսպվում էր, այսուհետև բացահայտ և անխնա է լինելու: Մինչ ապրիլի 9-ը Րաֆֆին պայքարում էր միայն իշխանությունների դեմ, իսկ հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի: Այդ է պատճառը, որ թե՛ համացանցում, և թե՛ Ազատության հրապարակում կրկին ակտուալ են դարձել դավաճան, մեջքից խփող և նմանատիպ այլ բառերն ու արտահայտույթյունները:

Հանրահավաքի հետ կապված երկրորդ դիտարկումս ունի հետևյալ տեսքը` «Արմեն-Արմեն-Արմեն»: Տղերքը քաղաքապետի ընտրություններին են պատրաստվում, ուրիշ էլ ի՞նչ եք ուզում իրենցից:

Դիտվել է՝ 4579

Մեկնաբանություններ